Поиск

ԱԱԾ-ին պատկանող ևս մեկ շենք կօտարվի


ՀՀ ԱԱԾ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Պարույր Սևակի 5/1 հասցեոմ գտնվող 6832.2 քառ. մ մակերեսով հասարակական շենքը մրցույթով կօտարվի։ Համապատասխան որոշումանը հավանություն տրվեց կառավարության այսօրվա նիստում։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը, այն է 2.62 մլրդ դրամ։ Նախարարի խոսքով գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 մլն 257հազ դրամ, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 հազ. դրամը։ Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը, գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ըստ էության սա նույնպես հակաճգնաժամային նշանակություն ունի. «Մենք փորձում ենք այսպիսով խթանել նաև ներդրումները ՀՀ-ում և ուզում եմ պոտենցիալ ներդրողների ուշադրությունը հրավիրել, որովհետև սա մեր գնահատմամբ բոլորն էլ իրական ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կառույցներ են»,-ասաց վարչապետը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ այս գույքը տարբերվում է նախկիններից, քանի որ այն կցագրված է եղել ԱԱԾ-ին և ժամանակին ենթադրվել է, որ ԱԱԾ աշխատակիցների որոշ մասի բնակարանային խնդիրներն այս գույքով հնարավոր կլինի լուծել. «Ցավոք սրտի գույքն այն վիճակում չի եղել, որ հնարավոր լինի այդ խնդիրը լուծել, և այս նույն որոշմամբ մենք նաև հեռագա գործընթաց ենք սահմանում գույքի վաճառքի դեպքում ԱԱԾ-ին համապատասխանաբար ֆինանսական միջոցներ հատկացնելու, որով կկարողանանք լուծել ԱԱԾ որոշ աշխատակիցների բնակարանային հարցերը»,-ասաց փոխվարչապետը։

©2020 Լուր ԱյսՕր.