Поиск

ԱԱԾ-ն Սնանկության դատարանում գործողություններ է իրականացնում. ԲԴԽ-ն հաստատում է



ArmLur.am-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում:

Ըստ կայքի՝ ԱԱԾ-ի գործողությունները կապ ունեն դատարանի դատավորներից մեկի գործունեության հետ, որի անունը չէին հրապարակել:

168.am-ի հետ զրույցում Բարձրագույն դատական խորհրդի մամլո ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը լուրը հաստատեց միայն ԱԱԾ-ի կողմից դատարանում գործողություններ կատարելու մասով:


Այլ մանրամասներ չհաղորդվեցին