Поиск

ԱԳՆ. Հայաստանն ի գիտություն է ընդունել կրթության նախարարի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտո...



Հայաստանն ի գիտություն է ընդունել կրթության նախարարի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հուլիսի 18-ի ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ում տեղի ունեցած մի շարք «մաքրումներից» հետո, աղմուկով հեռացվեց Էլմար Մամեդյարովը, որը երկար տարիներ աշխատել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում: Նրա տեղը անսպասելիորեն զբաղեցրեց կրթության նախարար Ջեյխուն Բայրամովը:

«Մենք ի գիտություն ընդունեցինք, որ կրթության նախարարը նշանակվեց ԱԳՆ ղեկավարի պաշտոնում: Բայց մենք ելնում ենք նրանից, որ արտաքին քաղաքականությունը որոշում է այդ երկրի ղեկավարը»,- ասաց Աննա Նաղդալյանը: