Поиск

Ադրբեջանական բանակը լուրջ իմիջային կորուստներ է կրել, հայտնվել ցայտնոտի մեջ և չգիտեն ինչպես դուրս...



«Մեծամորի ատոմակայանին հարվածելու ադրբեջանական բարձրաստիճան պետական պաշտոնյայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ նրանք ցայտնոտի մեջ են հայտնվել և չգիտեն ինչպես կարող են դուրս գալ այն իրավիճակից, որում հայտնվել են, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հետախույզ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովը` անդրադառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը պատրաստ է հարված հասցնել նաև Մեծամորի ատոմակայանին:

«Էդ գեներալ հորթը, որ իր կաբինետում նստելու փոխարեն առաջնագիծ էր եկել, իր սատկելով անելանելի խնդիրների առաջ է կանգնեցրել Ադրբեջանին և իր ղեկավարներին, երկարացնելով սովորական պատերազմի ոճը։ Հիմա էդ տականքի սատկելով ադրբեջանական բանակը լուրջ իմիջային կորուստներ է կրել և պատկերացնո՞ւմ եք իրենց աչքերից փոթորիկներ արձակող ազերի բանակայինները հիմա գեներել են կորցնում... Նույն տրամաբանության մեջ պետք է հասկանալ նաև նրանց կողմից քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ մանկապարտեզ, հացի փուռ և բնակելի տներ թիրախավորելու գործելաոճը», - ասաց հետախույզը` նշելով, որ դա հստակ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի հրետանին շատ վատ է աշխատում։

«Միգուցե ադրբեջանական բանակը հագեցած է գերժամանակակից զինտեխնիկայով, բայց մարդկային ռեսուրսների՝ հրետանավորների առումով նրանք մարտունակ չեն։ Հետևաբար, մեծ թիրախներ վերցնելու նրանց այս ձգտումը խոսում է միայն մի բանի մասին՝ այսպես փորձում են չվրիպել և հնարավորին մեծ վնասներ հասցնել հայկական կողմին։ Եթե հակառակի մասին խոսենք պետք է հստակեցնենք, որ փոխարենը՝ հիանալի է աշխատում մեր հրետանին, որ անվրեպ թիրախավորում է համապատասխան կետը, որտեղ իրենց գեներալն ու հրետանու պետն են»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

©2020 Լուր ԱյսՕր.