Поиск

Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են սկսում



Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ լայնածավալ մարտավարական եւ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են սկսում` երկու երկրների ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Համատեղ զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների բանակների անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային կայանքները եւ ականանետերը, ինչպես նաեւ ռազմական ավիացիան եւ հակաօդային պաշտպանության միջոցները:

Ծրագրի համաձայն ՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ հուլիսի 29 - ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Քյուրդամիրում եւ Եվլախում: