Поиск

Ադրբեջանը պետք է ստանա անկանխատեսելի հետևանքներ. Արգիշտի Կիվիրյան



Այն, որ այսքան օր է Ադրբեջանը չի մեծացնում բախման աշխարհագրությունը, չի տարածում այն այլ ուղղությունների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն ներկա պահին չի ցանկանում (պատրաստ չի) լայնածավալ պատերազմի։ Այն, որ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս ծաղրել սեփական ժողովրդի անձամբ, անհատական հարթությունում պատերազմելու ցանկությունը, ինչպես նաև այդպես արհամարհական կերպով պաշտոնաթող է անում իր երկարամյա արտգործնախարարին, որը ամեն ինչից զատ նաև իր իշխանության ամենապրոֆեսիոնալ ու առանցքային դեմքերից է եղել, վկայում են, որ անկախ ներքաղաքական խմորումներից՝ Իլհամը ներկայումս լիովին վերահսկում է երկրում իրավիճակը ու այդ կապակցությամբ էլ վտանգ չի տեսնում։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Այն, որ այսքան օր է Ադրբեջանը չի մեծացնում բախման աշխարհագրությունը, չի տարածում այն այլ ուղղությունների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն ներկա պահին չի ցանկանում (պատրաստ չի) լայնածավալ պատերազմի։ Այն, որ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս ծաղրել սեփական ժողովրդի անձամբ, անհատական հարթությունում պատերազմելու ցանկությունը, ինչպես նաև այդպես արհամարհական կերպով պաշտոնաթող է անում իր երկարամյա արտգործնախարարին, որը ամեն ինչից զատ նաև իր իշխանության ամենապրոֆեսիոնալ ու առանցքային դեմքերից է եղել, վկայում են, որ անկախ ներքաղաքական խմորումներից՝ Իլհամը ներկայումս լիովին վերահսկում է երկրում իրավիճակը ու այդ կապակցությամբ էլ վտանգ չի տեսնում։ Ուղղակի նա ներկայումս ունի սեփական ժողովրդի աչքում իր դեմքը փրկելու խնդիր, քանի որ տրամաբանող ադրբեջանցիները հասկանում են, որ այս անգամ հայ զինվորականները ցույց տվեցին ճնշող առավելություն, ինիցիատիվություն ու կարելի է ասել հաղթանակով փակում են Ապրիլյան պատերազմի՝ հայության համար ոչ հաղթական էջը։ Իլհամին ներքին սպառման համար մշտապես անհրաժեշտ են թեկուզ սահմանային լոկալ բախումներում, փոքրիկ, բայց հաղթանակներ, ինչը այս անգամ իր մոտ դեռ չի ստացվում ստանալ։ Հենց դրանով էր պայմանավորված նախորդ գիշեր հակառակորդի դիվերսիայի փորձը, որը բավականին մոտ սցենարով կարող կրկնել ապրիլյան պատերազմի սկզբնական էտապը. ուղղակի այն ժամանակ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների պատժիչ գործողությունը հայկական կողմի նկատմամբ ինչ-ինչ պատճառներով առաջին փուլում հաջողվեց, իսկ այս անգամ խեղդվեց հենց նախաբանում։ Իլհամը ակնհայտորեն փորձելու է կրկնել այդ նույն սցենարը մինչև, ըստ իրեն, ինչ-որ ցուցադրական արդյունք գրանցելու ու սեփական ժողովրդին մատուցելը, ինչը կանխելու համար հայկական կողմը պետք է շարունակի ավելի ագրեսիվ կերպով դիրքերի բարելավումը և հակառակորդին անհամաչափ վնաս պատճառելը։ Պետք է օգտվել հենց այդ հանգամանքից, որ Իլհամը ներկա փուլում պատրաստ չի պատերազմի ու համապատասխան նախահարձակ գործողություններով իրեն հասկացնել, որ հանուն սեփական իմիջի փրկության բախումը շարունակելու դեպքում ինքը կարող է ստանալ անկանխատեսելի հետևանքներ․․․»։

©2020 Լուր ԱյսՕր.