Поиск

Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է ևս 7 քրեական գործ


Ինչպես արդեն հայտնել էինք, 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից  Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից  արաձակած կրակոցների և դրանց հետևանքով պատճառված  վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,  6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել էր 30  քրեական գործ, որոնցով կատարվում է  նախաքննություն:  2020թ. հուլիսի 17-ին վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ևս 7 քրեական գործ, որոնցով նույնպես  կատարվում է  նախաքննություն:

 Այսպիսով՝  Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու,  Տավուշի մարզի  մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել և քննվում է  ընդհանուր 37 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: