Поиск

Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին.ՊՆ խոսնակ


Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 21-ին` ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Աղբյուր` Փաստինֆո