Поиск

«Ադրբեջանում ճգնաժամ կա. ամեն բռնապետ ներքին խնդիրները փորձում է լուծել պատերազմով». Զոլյան



Ադրբեջանում հասարակ մարդիկ պատրաստ չեն դառնալ թնդանոթի մսացու՝ մի բռնապետական վարչակարգի կյանքը երկարաձգելու համար։ Այս մասին Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն ասաց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

«Այս ամենը ցույց է տալիս, որ մեր վերլուծությունը ճիշտ էր և իրոք ադրբեջանական կողմի ռազմական սադրանքները կապված են նրա հետ, որ լուջ ճգնաժամ գոյություն ունի Ադրբեջանում և սա շատ պարզ պատճառներ ունի։ Յուրաքանչյուր բռնապետություն ունի որոշակի օգտագործման ժամկետ։ Եվ այդ ժամանակ յուրաքանչյուր բռնապետ փորձում է իր ներքին քաղաքական խնդիրները լուծել այսպես կոչված փոքրիկ հաղթական պատերազմի միջոցով և արտաքին թշնամիներ որոնելու միջոցով»։

Աղբյուր` Փաստինֆո