Поиск

ԱԶԲ-ն հաստատեց 750,000 դոլար գրանտային ծրագիրը Հայաստանի համար


Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատեց $750,000 կազմող Գիտելիքի եւ օժանդակության տեխնիկական աջակցության (գրանտային) ծրագիրը՝ հեռավար կրթության հարթակի մշակման եւ շահագործման միջոցով թագավարակի (COVID-19) համավարակին եւ այլ հիվանդություններին Հայաստանի դիմակայությունը  բարելավելու հարցում ՀՀ-ին օժանդակելու համար։

Ծրագիրը կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը (ԿԳՄՍ) արտակարգ իրավիճակների պայմաններում եւ նորմալ իրավիճակներում որակյալ եւ շարունակական կրթություն ապահովելու հարցում։ Աջակցության շրջանակներում կբարելավվի կանոնակարգային եւ ինստիտոցիոնալ դաշտը, ինչպես նաեւ օգտատերերի կարողությունները կզարգանան՝ հեռավար կրթության հարթակի արդյունավետ շահագործման համար վերապատրաստողների վերապատրաստման միջոցով։

Ծրագրի շրջանակներում հեռավար կրթության հարթակ կմշակվի՝ սովորելու ավելի լայն հնարավորություններ ընձեռելով եւ տեղեկատվություն տրամադրելով՝ սովորողների համար ավելի հարմար ձեւաչափով։ Հարթակը մանկապարտեզներից մինչեւ 12-ամյա կրթական հաստատություններին կօգնի առցանց դասընթացներ անցկացնել եւ ուսուցիչներին ու սովորողներին կտրամադրի իրական ժամանակում հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ, հանձնարարությունների տրամադրման եւ մոնիթորինգի եւ ուսուցման աշակերտակենտրոն այլ գործիքներ։

©2020 Լուր ԱյսՕր.