Поиск

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները 3 օր անց բացեցին պղնձաձուլարանի մուտքը. Արեն Մկրտչյան



ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխատակիցները բացեցին պղնձաձուլարանի մուտքը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները 3 օր շարունակ փակ էին պահում պղնձաձուլարանի մուտքը։ Ընկերությունը սնանկության գործընթաց է անցնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծվել էին ս.թ. հունվարին։ Ընկերության սեփականատերերին խնդրել էի գերծազուրկ դարձած 183 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիր կնքել, մինչև հստակություն լինի պղնձաձուլարանի ճակատագրի հարցով։


Մայիսին կնքվեցին նոր պայմանագրեր։ Չնայած ձեռնարկությունն արտադրանք չի տալիս, եկամուտ չի ապահովում, արտադրական բլոկների 100 աշխատակիցներ ստանում են ամսական 70.000 դրամ աշխատավարձ՝ չհաճախելով աշխատանքի (ինչպես նշեցի, արտադրական պրոցեսը կասեցված է)։ Արդյունքում՝ մինչև տարեվերջ հիմնարկի սեփականատերը 56 մլն դրամ աշխատավարձ է վճարելու՝ ընդառաջելով ու հաշվի առնելով գործազուրկների սեցիալական ծանր վիճակը։

Մինչ այդ նախորդ տարվա դեկտեմբերին գործադրած հսկայական ջանքերի շնորհիվ աշխատակիցները ստացան 4 ամսվա աշխատավարձի պարտքից 3 ամսվանը (խնդիրն ընկերության հաշիվների վրա դրված կալանքներն էին)։

Այս անգամ աշխատակիցները պահանջում են հունվարին լուծված աշխատանքային պայմանագրերի վերջնահաշվարկը։ Կփորձեմ լուծում գտնել նաև այս հարցով։ Պայմանավորվել ենք պահպանել մշտական կապ։ Պղնձաձուլարանի մուտքը բաց է»:

©2020 Լուր ԱյսՕր.