Поиск

Ալեն Սիմոնյանը բարկացնում է Սորոսին


Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ձևավորում է իր իշխանությունը ընտրությունների միջոցով։Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին։ Այդ «դարակազմիկ» մտքերի հեղինակը Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է:



Սիմոնյանն երևի տեղյալ չէ, թե ինչպես 2018թ.-ին Սորոսի, արևմտյան հատուկ ծառայությունների՝Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, կողմից տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, պետական հեղաշրջում ու սահմանադրական կարգի տապալում հենց վերոնշյալ ուժերի՝նրանց տասնյակ հազարավոր անդամների, տարբեր ԼԳԲՏ և աղանդավորական շարժումների կողմից, ում միացավ բազմաթիվ խնդիրներից հոգնած ժողովրդի մի հատվածը:


Սորոսական գործակալական ցանցն է այս պահին օրակարգ թելադրում ՀՀ-ի իշխանություններին, այդ թվում Ալենին, ով երևի ԱԺ-ում չի տեսնում «Իմ քայլի» տասնյակ պատգամավորների, ում կենսագրականները սերտորեն կապված են Սորոսի հիմնադրամի հետ:


Սորոսի հիմնադրամի օրակարգով են կազմաքանդվում հայկական ավանդական արժեքները՝եկեղեցի, ընտանիք, կրթություն, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունները:


Ալեն Սիմոնյանն ավելի լավ է ընդդիմության գործիչներին փողոցում գլխով հարվածելու փոխարեն մի քիչ գրականություն կարդա, թե ով է Ջորջ Սորոսը, ում Սիմոնյանը քամահրանքով կիսամեռ բիձուկ է անվանում, իսկ եթե 25 միլիարդ դոլար ունեցող ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մաս կազմող Սորոսն ու նրա հիմնադրամը բարկանան Ալենի վրա, ախր Ալեն ջան էտ դեպքում անգամ Գրզոն չի փրկի:

©2020 Լուր ԱյսՕր.