Поиск

Ալեն Սիմոնյանը՝մութ գործարքների ու ատկատների մասնագետ

«Լիդիան Արմենիան» և Հայաստանի իշխանությունները, AntiFake.am-ի տեղեկություններով՝ ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Ըստ կայքի՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված ձևով:


Մասնավորապես, բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիայի» շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։



Ախ Ալեն, Ալեն՝Սորոսի հիմնադրամի հետ խնդիրներ, հիմա էլ բռնացրել են «Լիդիանի» հետ գործարքների մեջ, երևի լավ փողեր է առաջարկել «Լիդիանը» Նիկոլին ու թիմին, որպեսզի ապականեն Ջերմուկի էկոլոգիան ու աղետի գոտու վերածեն Վայքն ու բավարարեն բոլոր կողմերին՝հնարավոր է նաև պաղպաղակի սիրահար, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ով օդում կախված լուրերի համաձայն փայ ունի հանքում:

Հպարտ քաղաքացիներ՝ այ էս երևույթների համար էիք դուրս եկել փողոց, որ նախ՝ձեր առողջության ու ապագայի հաշվին փողեր կուտակեն ու տներ գնեն՝ապրեն շքեղ կյանքով՝ «Լիդիանից» ատկատներ ստանալով, ինչպես նաև լայվերով հիմարացնեն ու ապացուցեն, որ հիմա ժողովուրդը շատ լավ է ապրում:

«Լիդիանը», սակայն, պետք է շատ զգույշ լինի՝գործարքը չկայանալու դեպքում Ալենը կարող է գլխով հարվածել ընկերության ներկայացուցչին ու զանգահարել ոստիկանություն:

©2020 Լուր ԱյսՕր.