Поиск

Ալեն Սիմոնյանի գլուխը՝ընդդիմությանը վնասելու «գործիք»



Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ԱԺ փոխխոսնակ, սերիալների հերոս, համատեղությամբ Գրզոյի Ալեն Սիմոնյանը գլխով հարվածում Ադեկվադ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, ինչից հետո զանգահարում ոստիկանություն և իր ոճի մեջ գործ տալիս ոստիկաններին:


Նիկոլի գրպանում գտնվող ոստիկանությունն իհարկե ջրել է Սիմոնյանի նկատմամբ որևէ քրեական գործ հարուցելու թեման անգամ՝նա ոչ թե հին, բիրտ ձևով է հարվածել, այլ հավանաբար թավշյա հարձակում է իրականացրել: Դե ինչ, պետք էր մարդուն իշխանություն վստահել, աթոռ, որ նրա մեջ առյուծն արթնանար, թե չէ եթե պաշտոն չլիներ Ալենն երբ ռիսկ կաներ ինչ-որ մեկին հարվածել:



Ասում են Ալենի գործերը Նիկոլի օրոք այնքան են լավացել, որ բացի փողոցում ընդդիմադիրներին գլխով հարվածելը նաև նոր տներ և թանկարժեք մեքենա է գնել: Տեսնես գումարներն որտեղից՝հավանաբար երկնքից են ընկել գրպանը:


Այս իշխանությունները զբաղված են թալանով՝պետական մակարդակով՝ժողովուրդը շուտով ոտքի է կանգնելու և այս թավշիստներին ու անհայրենիքներին ուղարկի պատմության աղբանոց:

©2020 Լուր ԱյսՕր.