Поиск

Ալեքսեյ Նավալնին շարունակում անգիտակից վիճակում մնալ, միացված է ԹԱՕ սարքին


Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակում անգիտակից վիճակում մնալ, միացված է ԹԱՕ սարքին, լրագրողներին ասել է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին։

Ավելի վաղ Օմսկի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Նավալնու վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Մուրախովսկին հայտնել է, որ ուրբաթ առավոտյան նրա վիճակը փոքր-ինչ բարելավվել է։

«Նա անգիտակից վիճակում է»,- լրագրողներին ասել է Մուրախովսկին։ «Այո»,- հավելել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Նավալնին արդյոք միացվա՞ծ է ԹԱՕ սարքին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մուրախովսկին ավելի վաղ շեշտել էր, որ Օմսկի հիվանդանոցից Նավալնու տեղափոխումն առայժմ անհնար է անգամ ազգականների պատասխանատվությամբ։

Նախօրեին օդանավը, որով Նավալնին Տոմսկից Մոսկվա էր թռչում, շտապ վայրէջք էր կատարել Օմսկում այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր։ նա հոսպիտալացվել էր թիվ 1 շտապօգնության հիվանդանոցում, տարածքային առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ պացիենտը վերակենդանացման բաժանմունքում է։ ԿՊՀ մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Նավալնու մոտ տոքսիկ թունավորում է, նրա տվյալներով՝ բլոգերը կոմայի մեջ է։ Հիվանդանոցից հայտարարել էին, որ թունավորումը Նավալնու վիճակի հնարավոր պատճառներից միայն մեկն է, հոսպիտալացվածը ստանում է անհրաժեշտ ամբողջ օգնությունը։ Կատարած հետազոտությունների արդյունքներով՝ բժիշկները Նավալնու մոտ հայտնաբերել են գլխուղեղի, սրտի կաթվածի կամ ինֆեկցիոն, այդ թվում՝ կորոնավիրուսային ախտահարումների նշաններ։

©2020 Լուր ԱյսՕր.