Поиск

«Ականանետի փողն ու չափարի տրուբան իրարից հազիվ տարբերող Ն․ Փաշինյանը թաքցրել է իր՝ ռազմական ստրա....


«Փաստարկ» մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Տիգրան Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հստակ ու անշեղորեն առաջ է գնում մեծն Լենինի ճանապարպով...      Չէ, գրածիս մեջ սխալմունք չկա...      Խորհրդային տարիներին ԲՈՒՀ-ում ուսունառած մեր սերունդը, օրինակ, լավ է հիշում, որ Լենինը հեղափոխական գործերին զուգընթաց 2-3 տարում հասցրել է նաև «ծնկան ծերին» մի քանի տասնյակ հատորներ գրել սովետական երկրի էլեկտրաֆիկացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, հիդրոմելէորացիայի և հիմնարար այլ բնագավառների վերընթաց զարգացման մասին:

Դատելով ՀՀ ԱԽՔ-ի վերջին, ներքոբերյալ հայտարարությունից՝ հասկանալի պատճառներով ականանետի փողն ու չափարի տրուբան իրարից հազիվ տարբերող Նիկոլ Փաշինյանը, բացառապես իր անուղղելի համեստությունից դրդված, մինչ օրս ամեն կերպ ՀՀ հասարակությունից թաքցրել է իր՝ գերփորձառու ռազմական ստրատեգ լինելու փաստը:      Նա այդպիսով միանգամից թռիչքային «վազանցում» է կատարել «ամեն ինչ մասնագետ» Լենինին, որը, ինչպես հայտնի է, հազիվ մեկ-երկու միջանկյալ, մակերեսային դատողություններ է կատարել ԲՈՒՆ ռազմական ոլորտի նրբությունների վերաբերյալ:      Ինչևէ: Ըստ իս, ՀՀ գործող վարչապետը օր առաջ պետք է կա՛մ հաստատի, կա՛մ հերքի ՀՀ ԱԽՔ-ի հայտարարածը: Հաստատելու պարագայում նա ստիպված կլինի շատ արագ թղթին հանձնել ռազմաստրատեգիական բնագավառի իր անզուգական, քանքարավոր մտքերը՝ դրանք նախ և առաջ ներկայացնելով ՀՀ ռազմական գերատեսչության բարձրագույն սպայակազմի դատին: Դե, իսկ հերքելու դեպքում, հակընդդեմ պարզաբանում, բացատրություն պահանջել անհեթեթ հայտարարության ԱԽՔ հեղինակից:      Մի՞թե արդար չէ իմ՝ ՀՀ շարքային քաղաքացուս, պահանջը»։

©2020 Լուր ԱյսՕր.