Поиск

Ա՜յ տղա, դիմակով մաքուր օդ են շնչո՞ւմ, ձեր ֆանտազիան էս ուր ա՞ հասել․ Պետրոսյան


Փաշինյանի վախերն ու ոստիկանության հեղինակազրկումը

Իջնում ես բակ՝ մաքուր օդ շնչելու, մեկ էլ՝ ըհը, եկեղեցիների բակերում անհույս վխտացող բախտագուշակ գնչուների նման մոտենում ու տալիս են դարի հարցը՝ «ինչու՞ դիմակ չունեք»... Ա՜յ տղա, դիմակով մաքուր օդ ե՞ն շնչում, ձեր ֆանտազիան էս ու՞ր ա հասել...

Օր-օրի համոզվում եմ, որ ոստիկանության ու ժողովրդի միջև ատելության խորացման աճն ուղիղ համեմատական է իշխսնությունը կորցնելու՝ Փաշինյանի վախերի մեծացմանը:


Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ:

Ինչու՞... Շատ պարզ պատճառով... Նա շատ լավ հասկանում է (ինքը դրա փորձն ունի), որ ինքը կարող է «փիլոնազրկվել» միայն նոր հեղափոխության դեպքում, ինչն էլ հնարավոր է միայն ժքղովուրդ-ոստիկան համերաշխության պայմաններում...

Բայց դե ամեն կանոն ունի իր բացառությունը...

Այդքան վախենալու փոխարեն պետք է ճիշտ կառավարել երկիրը, իսկսպես (այլ ոչ թե լայվերով) սիրել ժողովրդին և մոշ աճեցնողների ու ասֆալտ փռողների գործերին անհարկի ու ցուցադրաբար խառնվելու փոխարեն լծվել բուն գործին...

Թե չէ միշտ էլ ուրաթը շաբաթից շուտ է գալիս...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան