Поиск

Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 20 հազարը․ վարակման՝ 560, մահվան՝ 19 նոր դեպք...




Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 20 հազարը․ վարակման՝ 560, մահվան՝ 19 նոր դեպք, որից մեկը այլ հիվանդությունից


Հայաստանում հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 560 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:



Ընդհանուր առմամբ՝ հունիսի 21-ին հաստատվել է կորոնավիրուսի 20268 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 95754 (մեկ օրում արվել է 1968 թեստավորում):


Փաստացի այս պահին բուժվում է 10802։

Վերջին տվյալներով ապաքինվել է 9002 անձ` վերջին մեկ օրում 148 անձ:


Ընդհանուր առմամբ, 350 պացիենտ մահացել է (ավելացել է 28-ով):



Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 114 է: