Поиск

Հայ ժողովուրդը չի ընտրելու իր երիտասարդներին Ալիևի ոտքերի տակ մատաղ արած Փաշինյանին




Ես վստահ եմ, որ ժողովուրդը չի ընտրելու Նիկոլին: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:

Հայ ժողովուրդը չի ընտրելու իր երիտասարդներին Ալիևի ոտքերի տակ մատաղ արած Նիկոլ Փաշինյանին՝թուրք-ադրբեջանական ուժերի դրածոյին: Նիկոլին ձայն կարող են տալ միայն Ադրբեջանում, որտեղ նա ազգային հերոս է: 30 տարի Ադրբեջանը չէր կարողանում գրավել Արցախը՝Փաշինյանը կլորիկ գումարի դիմաց հանձնեց հայոց սրբավայր Շուշին 44 օրվա ընթացքում: Այսօր էլ իր թլպատված ոհմակի՝իմքայլականների հետ շարունակում է մնալ իշխանության՝Սյունիքը հանձնելու և Աննա Հակոբյանի հետ՝Երևանի մուտքի մոտ թուրքերին աղ ու հացով դիմավորելու համար:

Մարիամիկն ու Աշոտիկն ինտենսիվորեն ադրբեջաներեն են սովորում՝իսլամ են ընդունել և սպասում են Իլհամ հոպարին, ով խոստացել է իրենց հետ Երևանում տիկտոկ նկարահանել:

Հունիսյան ընտրությունները կբացահայտեն, թե Նիկոլը քանի թուրք դաշնակից ունի ՀՀ-ում՝այն հայերը, ովքեր ձայն են տալու Փաշինյանին պետք է գիտակցեն՝նրանք համաձայն են, որ Արցախն՝ադրբեջանական է, կողմ են Եռաբլուրի պղծմանը, ցանկանում են իրենք երեխաների ապագան տեսնել Թուրքիայի կազմի մեջ:

ՀՀ քաղաքական բոլոր ուժերը պետք է պայքարեն ոչ թե միմյանց դեմ ընտրություններին, այլ թիրախավորեն միայն Փաշինյանին և իմքայլականներին, որոնք պետք է հունիսյան ընտրությունների արդյունքում հայտնվեն բանտերում՝պետական դավաճանության և կոռուպցիայի հոդվածներով:

©2020 Լուր ԱյսՕր.