Поиск

ՀՀ-ում գործող հակառուսական գործակալական ցանցը՝Փաշինյանի հենարան




Ռուսաստանը հայերին անվերջ ներքաշելու է պատերազմների։ Միայն ԵՄ, ԱՄՆ, ՆԱՏՕ հետ ՀՀ կունենա խաղաղության երաշխիք եւ հաղթանակի գրավական։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը:

ՀՀ-ում գործում է հակառուսական գործակալական ցանց, որը Փաշինյանի հենարաններից է և Արևմուտքի կամակատարը: Հակառուսական ստահակ Խզմալյանն ու նրա Բևեռի տհաս ընկերները չեն գիտակցում, որ արցախյան պատերազմի օրերին ոչ ՆԱՏՕ-ն՝որի անդամն է Թուրքիան, ոչ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ոչինչ չարեցին արցախահայության բնաջնջումը կանխելու համար՝զենքով օգնում էր միայն ՌԴ-ն, որի շնորհիվ Ստեփանակերտում այսօր չկան ադրբեջանական զորքեր ու դրոշներ: Սյունիքն այսօր հայկական է, ոչ թե պոռնոռեժիսյոր Խզմալյանի, այլ ռուսական զորքերի շնորհիվ:

ՀՀ-ն՝ՀԱՊԿ-ի անդամ, ռուսական զորքերն ապահովում են հայ-թուրքական սահմանի անվտանգությունն, իսկ հակառուս, Արևմուտքից սնվող խզմալյաններն ու տարբեր հակառուսական Բևեռներ ցանկանում են բացել դարպասները ՝թուրքական զորքերի առջև:

ՆԱՏՕ-ի դրոշի մեջ փաթաթված Խզմալյանը Արաքսի ափին պորտապարով դիմավորելու է իր տերերին՝թուրքերին և հանուն գումարի իսլամ է ընդունելու՝վերցնելով Աբդուլահ անունը:

ՀՀ-ում իշխանափոխությունից հետո բոլոր հակառուսական 5-րդ շարասյունները չեզոքացվելու են, քանի որ նրանք հայ ազգի ներքին թշնամիներն են և սպասարակում են Անկարայի, Բաքվի և Արևմուտքի շահերն Երևանի կենտրոնից:

©2020 Լուր ԱյսՕր.