Поиск

«Մեր կազմակերպած վերջին չեպեներից եղել է Կեպտաունի գրադարանի հրդեհը, կենգուրուների զանգվածային …

Մի խումբ քաղաքացիներ հավաք են իրականացնում՝ ի աջակցություն ձերբակալված և ապօրինի բերման ենթարկված սյունեցիների։

Լրագրողների հետ զրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ակցիային մասնակցում է՝ որպես շարքային քաղաքացի, որի համար անընդունելի է այն, ինչ կատարվում է Հայաստանում։




«Հայաստանի շուրջ սեղմվում է օղակը, աշխարհաքաղաքական հաշիվ փակելու պահը, և Արցախը, այսպես ասած, առաջին ճաշատեսակի հաշիվն էր, ամբողջ հաշիվը դեռ չի եկել։ Գարյաչիի ու դեսերտի հաշիվը վճարվելու է ՀՀ տարածքով, Սյունիքով։ Այսօր իսկապես Սյունիքը համաշխարհային քաղաքականության կարևորագույն հանգույցներից մեկն է, հարթակներից մեկն է, որտեղ գնում է արևելք-արևմուտք, Թուրքիա-Ռուսաստան պայքարը, որտեղ Չինաստանն ու Իրանն իրենց շահերն ունեն, ու հիմա մենք ընկած հայկական իշխանության դեմ ենք պայքարում»,- հեգնեց Արմեն Աշոտյանը։


«Այսօրվա հանրահավաքը աշխարհաքաղաքական է, որովհետև այսօր աշխարհի քարտեզում Շուռնուխը, Կապանը, Գորիսը, Սիսիանը ունեն կարևորագույն նշանակություն, էլ չասեմ Մեղրիի ու Ագարակի մասին»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Սյունիքում բողոքի ակցիաները կազմակերպել են «հայտնի շրջանակները», Արմեն Աշոտյանը նկատեց՝ արդեն խոստովանել է, որ այդ շրջանակներն ունեն շատ մեծ ազդեցություն համաշխարհային զարգացումների վրա։

«Մեր կազմակերպած վերջին չեպեներից աշխարհում եղել է Կեպտաունի գրադարանի հրդեհը, կենգուրուների զանգվածային ինքնասպանությունը, բայց Սյունիքի դեպքերի հետ մենք գործ չունենք։ Մարդկանց հողերը տվել է խալխին, մարդկանց երեխեքին սպանել է խալխի միջոցով, ու գիշերով գնում է այդ մարդկանց տուն, ի՞նչ է մտածում, որ մի հատ էլ ոտքերը տաք ջուր պետք է դնեի՞ն»,- հավելեց ՀՀԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ իշխանությունների ամբողջ նպատակը վերարտադրվելն է։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ, եթե Ալիևն առաջ քաշի «Մեղրիի միջանցքի» հարց, ապա Հայաստանն էլ կխոսի Նախիջևանի միջանցքից, Արմեն Աշոտյանն ասաց, որ, եթե նայեն քարտեզին, ապա կտեսնեն, որ Փաշինյանը կա՛մ անբարոյական է, կա՛մ ակնհայտ ստում է, կա՛մ էլ դեբիլ է։


«Ի՞նչ է նշանակում՝ Նախիջևանի միջանցք Հայատսանի համար, միջանցքն այն է, որ մի բանը կապում է մեկ այլ բանի հետ։ Հայաստանը Նախիջևանով ո՞ւմ է կապվում, Իրանի՞ բա մեր Սյունիքն ինչի՞ համար է, թե՞ Սյունիքը ծախել եք ու մնացել եք Նախիջևանի հույսին։ Քարտեզից մի քիչ հասկանում եմ, ինչի՞ համար է պետք այդ միջանցքը»,- ընդգծեց նա։