Поиск

Փաշինյանի օրոք ՀՀ տնտեսությունը գտնվում է կոմայի մեջ



Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Փաշինյանի օրոք ՀՀ տնտեսությունը գտնվում է կոմայի մեջ՝կազմաքանդված են բոլոր տնտեսական ոլորտները, չկան ներդրումներ, արտաքին պարտքը հասել է 9 միլիարդի, արտագաղթը հայաթափում է ՀՀ բոլոր քաղաքներն ու գյուղերը: Նիկոլն այս ֆոնին ոչինչ չի անում, քանի որ Բաքվի և Անկարայի գործակալ է և նրան ձեռնտու է Հայաստան՝առանց հայերի, քանի որ ինչքան շատ մտածող և հայրենասեր մարդիկ արտագաղթեն, նրան այնքան ավելի հեշտ կլինի կառավարել իր զոմբիներին:

Տնտեսական անկումը Նիկոլի օրոք նոր ռեկորդներ է սահմանում՝մարզերում սով է, սոցիալական պայթյունը մոտ է՝Փաշինյանը հույս ունի իր սրտաճմլիկ ելույթներով՝նախկինների մասին ստերով կերակրել սոված ժողովրդին, սակայն նրան մարզերում ծեծելու են:

Իմքայլականները հարստանում են՝նրանք միլիոններ են լափում, իսկ ՀՀ քաղաքացիներն ամեն օր աղքատանում են և ավելի վատ են ապրում: Տնտեսական իրավիճակը կարող է փոխվել միայն այս հիմար քաղաքական թիմի փոփոխության արդյունքում՝Փաշինյանի վերընտրվելը բերելու է ՀՀ-ից մեկ միլիոնանոց արտագաղթի: