Поиск

Փաշինյան-Ալիև եղբայրական տանդեմի հաջորդ թիրախը Սյունիքն է



Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհի միավորման դեր է խաղալու: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Փաշինյանի ռազմավարական դաշնակից, քավոր Իլհամ Ալիևը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ՝իմքայլական ստահակների լռության և անտարբերության պայմաններում:

ՀՀ-ի գործող տհաս իշխանություններն ու նրանց թլպատված վարչապետ Փաշինյանը ծպտուն չեն հանում, երբ Ալիևը խոսում է Սյունիքի ապագա զավթման պլանների մասին: Դա նշանակում է, որ Ալիևն Երևանում ի դեմս Փաշինյանի ունի դաշնակից, ծպտյալ թուրք, ով սպասարկելու է պանթուրքական օրակարգ, որի առաջին փուլն Արցախի հանձնումն էր, իսկ երկրորդ փուլը՝Սյունիքի հանձնումը թուրք-ադրբեջանական ուժերին:

Այսօր Սյունիքի անվտանգության միակ երաշխավորը ՌԴ-ն է և այնտեղ տեղակայված ռուսական զորքերը՝ռուսական զորքերի հեռացումն իր հետ բերելու է Նախիջևանից և Ադրբեջանից հարձակում Սյունիքի վրա:

ՀՀ-ում իշխանափոխությունը միայն կարող է փրկել Սյունիքը՝ՀՀ-ի նոր իշխանությունները տեր են կանգնելու Սյունիքին՝այնտեղ հայկական զորքեր տեղակայելով, ներդրումներ բերելով, որպեսզի սյունեցիները չարտագաղթեն մարզից:

Հունիսյան ընտրություններում Փաշինյանի օգտին քվեարկողը ձայն է տալու Սյունիքի հանձնմանն Ադրբեջանին:

©2020 Լուր ԱյսՕր.