Поиск

Արգիշտի Քյարամյանն իր ընկերոջն ԱԱԾ տնօրենի խորհրդական է նշանակել. Tert.am


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը շարունակում է ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ անել ու իր երիտասարդ ընկերներին տեղավորել աշխատանքի: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Ավելի վաղ, Tert.am-ը հայտնել էր, որ Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ԱԱԾ-ում պաշտոնի է նշանակել:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնին նշանակվել է Արթուր Նահապետյանը, ում հարսանիքի քավորն Արգիշտի Քյարամյանն է:

Սակայն իրեն մտերիմներով շրջապատելը Քյարամյանը դեռ չի ավարտել:

Tert.am-ի աղբյուրները հայտնում են, որ իր աշխատանքային գործընկերոջը՝ Հայկ Երեմյանին Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի խորհրդական է նշանակել:

Հայկ Երեմյանը մինչ այդ Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազն էր: