
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի ահազանգին, կապված Մաշտոցի պուրակում ծառերի հատման հետ և որակել այն՝ հարված թիկունքից։
«Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկի համար վաղ առավոտից զանգեր եմ ստանում. փորձեմ հարցերին պատասխանել ....
1.Տարածքը մինչև (մոտ)2050 թվական վարձակալած է, դեռ տարիներ առաջվանից:
2.Քաղաքապետի կողմից շինթույլտվություն տալուց տարածքը մոտ 20%-ի չափով փոքրացվել է:
3.Կտրվել են 4 ծառ, որոնց փոխարեն 9 նոր ծառ է տնկվելու:
4.Ծառերը անկենսունակ են եղել:
Հ.Գ.Ցավոք՝ ասֆալտին պարկող ակտիվիստից այդպես էլ թիմ չդարձաք»,- գրում է Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ «Փաստինֆո» -ն հրապարակել էր տեսանյութ՝ ծառահատման փաստերով: