Поиск

Իսկական հակահամաճարակային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ունենալու ենք վարակի աշնանային սրա...



«Համաճարակի զարգացման տեմպերը որոշ չափով նվազել են, իսկ եթե մենք խոսում ենք պիկի գրանցման մասին, ապա պետք է քննարկենք նաև թեստերի քանակը։ Գաղափարի հետ, որ մենք շանս ունենք կոտրելու համաճարակի ողնաշարը, կարող եմ համաձայնել, թեև չեմ կարող չասել, որ մենք միշտ եք ունեցել այդ հնարավորությունը, բայց անհրաժեշտ գործողություններ չենք կատարել։ Հիմա էլ, եթե մենք չկատարենք այն, ինչ պետք է անել, այսինքն՝ ձեռք առնել իսկական հակահամաճարակային միջոցառումներ՝ համալիր ողջ գործողություններով, ապա այդ ողնաշարը չի կոտրվելու և մենք ունենալու ենք աշնանային սրացումներ», - «Փաստինֆո»-ի «Դիրքորոշում» հաղորդաշարի ընթացքում, խոսելով կորոնավիրուսային համաճարակի նվազման տեմպերի թեմայով, ասում է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ 

Որտե՞ղ պետք է փնտրել համավարակի նվազման հիմքերը հարցին համաճարակաբանը պատասխանում է՝ պատճառները պետք է փնտրել խոցելի խմբերում՝ փակ տարածքներում, մեծ կոլեկտիվներում։

Ինչո՞ւ են հատկապես հիմա նվազում համաճարակի տեմպերը։ Էդուարդ Հովհաննիսյանը վստահ է՝ որովհետև բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում բացօթյա տարածքներում, որտեղ պրակտիկորեն չեն վարակվում։

Անդրադառնալով բացօթյա տարածքներում դիմակների կրման պարետատան պահանջին, որն, իբր, նվազեցնում է համաճարակի տարածման տեմպերը, համաճարակաբանը նկատում է՝ ցանկացած բան հաստատելու կամ հերքելու համար, նախ և առաջ պետք է ապացուցողական բազա ունենալ. «Մենք ունենք մոտ 40. 000 դեպք և այսպիսի իրավիճակում բնակչությունը ոչ մի հակահամաճարակաբանական հետազոտություն կամ վերլուծություն չի ներկայացվել, ցույց տալու համար, թե, ասենք՝ դրանից 1000 վարակակիր կոնկրետ ի՞նչ պայմաններում են վարակվել, ի՞նչ ընթացքով են վարակը տարել և այլն։ Նորից եմ կրկնում, բացօթյա տարածքում տեսականորեն վարակվել հնարավոր է, բայց անհնար է, որ դա համաճարակի տարածման աղբյուր հանդիսանա», - ասում է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Մանրամասները տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո