Поиск

Իմքայլականները կորցրել են գլխավոր ռեսուրսը՝փողոցի աջակցությունը


«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել, բայց հրավիրված են եղել միայն մարզային պատգամավորները, այսինքն՝ նրանք, ովքեր խորհրդարան են անցել ռեյտինգային ցուցակներով։


Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Պատգամավորներին հանձնարարվել է ակտիվացնել տեղի բնակչության հետ շփումները, որոնք գրեթե դադարեցվել էին կորոնավիրուսի պատճառով, փորձել հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, դրանք ներկայացնել պատկան մարմիններին եւ հետեւողական լինել դրանց լուծման հարցում։ Առաջիկայում մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու:


Իմքայլականները հասկանում են, որ իշխանությունն ու Փաշինյանն անձամբ ունեն վարկանիշի աննախադեպ անկում ու մարդիկ արդեն չեն ցանկանում տեսնել նրանց դեմքերը՝լայվերը չեն օգնում, իսկ տնտեսական անկումը միայն մեծացնում է ժողովրդի խորը հիասթափությունը պարգևավճարներ լափողներից ու ԱԺ-ում կոճակ սեղմողներից:



Իշխանությունները փորձում են վերսկսել ժողովրդի վստահությունը հետ բերելու գործընթացը, սակայն դա նրանց մոտ չի ստացվելու՝COVID-ի հետ կապված առկա խայտառակ իրավիճակ, կրթության ոլորտի կազմաքանդում, տարբեր ԼԳՏԲ-ական կոնվենցիաների ընդունում ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ՝ավանդապաշտ մարզային բնակիչը դա չի կարող ներել ու իմքայլականները շուտով կհամոզվեն, որ նրանք զրկվել են իրենց հիմնական ռեսուրս ու լծակ՝փողոցի աջակցությունից:


Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը պետք է ավելի ակտիվ շփումներ սկսեն մարզերում ու ցույց տան, թե ինչ վիճակի են հասցրել այս պարգևավճար լափող, սորոսական իշխանությունները հայրենիքը:

©2020 Լուր ԱյսՕր.