Поиск

ՈՐՈՇԵՑԻՆ ԼՍԵԼ, ԲԱՅՑ 13-ԻՑ ՄԻԱՅՆ 4 ՀՈԳՈՒ


Մենք այսօր անդրադարձել էինք Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին։ Գրել էինք, որ արդեն իսկ որոշված է հաղթողի անունը։ Եւ զարմանք էինք հայտնել, որ հանձնաժողովը որոշել է առանց թեկնածուներին տեսնելու, զրուցելու մրցույթի արդյունքները հայտարարել։ Մինչդեռ անցյալում, որպես կանոն, մի քանի փուլից կազմված մրցույթ էր ընթանում եւ թեկնածուները անպայման հանդիպում էին հանձնաժողովի անդամների հետ։

Ըստ ամենայնի, մեր հրապարակումը որոշակի դեր է խաղացել եւ քիչ առաջ Մխիթար Հայրապետյանի հասցեից ստացված էլեկտրոնային հաղորդագրությամբ հայտնեցին, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին կայացել է հանձնաժողովի առաջին նիստը։ «Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Ռուդիկ Տեր–Գալստյանը»։ Նորից բաց է մնում հարցը, թե ինչու հանձնաժողովը չի հրավիրում եւ լսում բոլոր 13 թեկնածուներին եւ ակնհայտ է, որ այս փուլը կազմակերպվում է հաղթող թեկնածուին «որոշելու» նպատակով։ Իսկ Հ1-ի տնօրենի թեկնածուն վաղուց հայտնի է՝ կառավարության ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է։

©2020 Լուր ԱյսՕր.