Поиск

158 նոր դեպք․6 մահվան դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 42477-ի


Հայաստանում օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասավ 42477-ի։

1 օրում գրանցվել է առողջացման 217 դեպք։

Վերջին 1 օրում գրանցվել է մահվան 6 դեպք։

Բացասական թեստերի թիվը՝ 1481։