Поиск

2005-ից մինչեւ հիմա Սեւանա լճից բռնված ամբողջ սիգը եղել է անօրինական. Նախարարի պաշտոնակատար



2005 թվականից հետո Սեւանա լճից որեւէ ձուկ բռնելու համար օրինական թույլտվություն չի տրվել. այսինքն մինչեւ հիմա Սեւանա լճից բռնված ամբողջ սիգը եղել է անօրինական: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը:

«Մենք կառավարության որոշումով արդեն իսկ նախաձեռնել ենք այս տարվա արդյունագործական որսը: Թույլատրել ենք 200 տոննա: Արդեն շուրջ 150 դիմում ունենք ամբողջ Սեւանի ափից: Այսօր արդեն պայմանագրերը կկնքվեն, քանակները կհաստատվեն, որից հետո խիստ սահմանափակում կմտնի անօրինական ձկնագողության համար: Թույլատրվել է միայն սիգ տեսակի ձկնատեսակի որսը:

Պաշարները շատ բավարար են, մասնագետների պնդմամբ, 200 տոննան շատ փոքր թիվ է, թույլտվությունը մինչեւ հոկտեմբերի 1-ն է, որից հետո կարող է էլի նոր թույլտվություններ տրվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ գործելու է 17 կետ, որտեղից ձկնորսները գնալու են որսի, վերադառնալուց հետո կշռելու են իրենց որսածը, եւ դա ֆիքսվելու է: