Поиск

200 ՄԼՆ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային պոլիկլինիկաներ:

«Այցելել եմ համայնքային պոլիկլինիկաներ, որոնք նորագույն բուժսարքավորումներ են ստացել։

Համայնքային պոլիկլինիկաների վերազինումը, վերանորոգումն ու կահավորումը մեր նախընտրական ծրագրի կարևոր մասերից էր։ Քաղաքի այս տարվա բյուջեով 200 միլիոն է հատկացվել բուժհաստատություններին՝ սարքավորումներ ձեռք բերելու համար։ Սա շուրջ եռակի ավելի է, քան 2018 թվականի բյուջեով։


Ծրագիրը շարունակական է։ Հասնելու ենք նրան, որ քաղաքի բոլոր պոլիկլինիկաները որակյալ բուժծառայություն մատուցեն երևանցիներին»,- տեղեկացրել էՄարությանը Ֆեյսբուքի իր էջում։