Поиск

2018թ.-ին Արևմուտքը՝Սորոսի կազմակերպչական ջանքերով, ադրբեջանական փողերով ՀՀ-ում իշխանության բերեց…



Հայաստանում 3 տարի է՝ ունենք իշխանություն, որը պաշտպանում է նեոօսմանիզմի քաղաքականության շահեր: Այդ մասին հայտարարել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

2018թ.-ին Արևմուտքը՝Սորոսի կազմակերպչական ջանքերով, ադրբեջանական փողերով ՀՀ-ում իշխանության բերեց իմքայլականներին՝Թուրքիայի և Ադրբեջանի շահերի պաշտպաններին, Ալիևի դեսպաններին Երևանում: Նրանք 3 տարի հյուծել են հայոց պետականությունը, կոտրել են ՀՀ-ի ողնաշարը՝հայ-ռուսական կապերը, բանակը, անվտանգությունը, տնտեսությունն ու հասարակության ուղեղը լվացել են նախկինների մասին բլեֆով՝այդ ընթացքում իմքայլականների և նրանց մերձավորների կոռուպցիան և Փաշինյան ընտանիքի իրականացվող թալանը ռեկորդներ են սահմանել:

Իմքայլականների և անձամբ Փաշինյանի դավաճանության արդյունքում Արցախի մեծ մասը վաճառվեց Ադրբեջանին, 7000 զինվոր զոհվեց՝մեծ հարված հասցվեց հայ ազգի գենոֆոնդին ու Սյունիքի անվտանգությանը: Այսօր իմքայլական բանդան՝թուրքական մաֆիայի անդամները ցանկանում են վերընտրվեն՝քվե են խնդրում ՀՀ քաղաքացիներից՝այն քաղաքացիներից, ում զավակներին մատաղ են արել Ալիևի ոտքերի տակ:

Փաշինյանն ու թիմը հեռանալու են և քրեական պատասխանատվության են ենթարկվելու՝Արցախի վաճառքի և ազգային դավաճանության հոդվածներով: