Поиск

2018թ.-ին ՝Սորոսն և Արևմուտքը գունավոր հեղափոխություն իրականացրեցին Հայաստանում



ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով 2018թ.-ի իրադարձություններին հետաքրքիր մանրամասներ է հայտնել՝սորոսական գործակալական ցանցի մասնակցության մասին այդ պետական հեղաշրջմանը:



Գասպարյանի մեսիջները ցույց են տալիս, որ թավշյա հեղափոխությունը՝Սորոսի հիմնադրամի, Արևմուտքի հատուկ ծառայությունների գունավոր հեղափոխության հատուկ գործողություն է՝նպատակը Նիկոլ Փաշինյանին ու գրանտակեր օղակներին իշխանության բերելն էր:


Սորոսի հիմնադրամն է կառավարում այսօր Հայաստանում՝Նիկոլն ու թիմը նրանց մենեջերներ են և թե ներքին քաղաքականությունում՝ԼԳԲՏ-ի իրավունքների լոբբինգ, հայոց լեզվի, պատմության, Հայ Առաքելական եկեղեցու, ավանդական ընտանիքի դեմ պայքար, ինչպես նաև արտաքին քաղաքականությունում՝հայ-ռուսական կապերի խզում, ՀՀ-ն դեպի Արևմուտք տանելը, կյանքի են կոչում հենց այդ հիմնադրամի օրակարգը:


Սորոսական գործակալական ցանցի անդամներն այսօր թավշյա կառավարության, ԱԺ-ի և այլ կառույցների անդամներ են, կազմաքանդում են երկիրը ներսից՝եկեղեցի, ուժային կառույցներ և այլն, դրանով իսկ թուլացնելով Հայաստանն ու բացելով երկրի սահմանները թուրքերի ու ադրբեջանցիների հարձակման համար:


Հայաստանն այս վիճակից փրկելու միակն տարբերակն արագ իշխանափոխությունն է՝ընդդիմության միավորմամբ ու ազգային, պետականամետ իշխանության ձևավորումը միայն Հայաստանը կփրկի դժոխք տանող այն ճանապարհից, որը երկրի համար նախագծել են Արևմուտքում: