Поиск

2020 թվականը կարող է դառնալ ռեկորդային ԵՄ-ի համար Հարավային Աֆրիկայից կոկաինի առգրավման ցուցանիշ...



Եվրամիությունում կոկաինի առգրավումը ոստիկանության կողմից գտնվում է գագաթնակետում, եւ այս տարին կարող է դառնալ ռեկորդային տարածքում նարկոտրաֆիկի արգելափակման ցուցանիշներով, գրում է Welt am Sonntag գերմանական պարբերականը։

Վերջին ամիսներին իշխանություններն առգրավել են խոշոր չափով թմրանյութ Բելգիայում եւ Նիդերլանդներում, որտեղ տեղակայված են Անտվերպենի եւ Ռոդերդամի գլխավոր նավահանգիստները Հարավային Աֆրիկայից թմրամիջոցներ տեղափոխելու համար։

Welt-ի տեղեկություններով՝ ավելացել է նաեւ թմրամիջոցների առգրաբումը Բեռլինում։ Այս տարվա առաջին կիսամյակում Գերմանիայի մայրաքաղաքում կատարվել են 64.5 տոկոսով ավելի շատ հանցագործություններ՝ կապված կոկաինի հետ՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածի։

«Բեռլինն, իհարկե, խոցելի է։ Այստեղ կան քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ մենեջերներ, որոնք օգտագործում են կոկաին երբեմն երեկույթների ժամանակ կամ որպես իրենց գուրծունակությունը բարձրացնելու միջոց։ Թմրանյութն օգտագործվում է բոլոր սոցիալական դասերի կողմից»,-հայտարարել է ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավար Օլաֆ Շրեմը։

©2020 Լուր ԱյսՕր.