Поиск

Իմքայլականները խամաճիկ և գրպանային ՍԴ են ձևավորում


Ես հուսով եմ, որ Սահմանադրական դատարանը հաճելիորեն կզարմացնի ոչ միայն մեզ, այլ նաև հասարակությանը: Այդ մասին հայտարարել է իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝Լուլուն:

«Հայտնի սահմանադրագետ» Լուլուն կրկին անգամ փորձել է խելոք միտք արտահայտել, սակայն ինչպես միշտ, դա արդեն քրոնիկ է, նրա մոտ չի ստացվել:



ՍԴ-ն՝պետության կարևորագույն ինստիտուտն է, ողնաշարը, որը պետք է պահպանի սահմանադրականությունը, լինի օբյեկտիվ ու անաչառ ու զսպի ու հավասարակշռի իշխանության բոլոր ճյուղերին, իսկ ինչպես ՍԴ-ն պետք է զարմացնի՝այ դա արդեն Լուլուին պետք է ուղղել այդ հարցը:


ՍԴ-ն հեռուստատեսային հաղորդում չէ, ոչ էլ սերիալ կամ ներկայացում, որ զարմացնի հասարակությանը՝այնտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե իմքայլականների կամակատարներ ու խամաճիկներ: Ինչպես երևում է իմքայլականների քայլերից նրանց անհրաժեշտ է խամաճիկ, գրպանային ՍԴ-ն՝բոլոր ապօրինություններին իրավական հիմնավորում տալու համար: