Поиск

523 միլիոն 400 հազար դրամ՝ ԿԳՄՍՆ-ին՝ մարզագույք ձեռք բերելու համար.168.am


Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թվականի բյուջեի նախագծում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 523 միլիոն 400 հազար դրամ։ Գումարը նախարարությանն անհրաժեշտ է մարզագույք ձեռք բերելու նպատակով, որը պետք է հատկացվի հանրակրթական, միջին մասնագիտական և  բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին։ Նախարարութունը կառավարությանն առաջարկել է այդ նպատակով 2020 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ նվազեցնելով Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների այլ միջոցառումների համար հատկացված միջոցները՝ 146 միլիոն 214 հազար ՀՀ դրամով և այդ գումարն ուղղել ձեռք բերված մարզագույքի վճարումը իրականացնելուն։ Նշենք, որ Ֆինանսների նախարարությունը ԿԳՄՍ նախարարությանն առաջարկել է գանձել տույժ՝ հաշվի առնելով այն, որ տվյալ ընկերությունն  ապրանքների ձեռքբերման պայմանագիրը կնքել է «Լուառ» ՍՊԸ-ի հետ, որն ապրանքները սկսել է մատակարարել պայմանագրում նախատեսված ժամկետների խախտումով։ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է նաև 2020թ. մատակարարված ապրանքների մասով ներկայացնել գնումների պլանի փոփոխություն։ Առաջարկություններն ընդունվել են։

©2020 Լուր ԱյսՕր.