Поиск

Ճիշտը նշելն էր, որ սուբվենցիոն ծրագիրը որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք.



Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները: Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր:

Այս խոսքերս կարող են հաստատել նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, համայնքների ղեկավարները:

Փաստորեն, «հնում» էլ են լավ բաներ արել: Ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը...

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյան