Поиск

Ձորակապի գերեզմանատան կամրջի տակից տղամարդիկ են բերման ենթարկվել

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին Ձորակապ գյուղի գերեզմանատան հարակից կամրջի տակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 տղամարդու՝ մեքենայով հանդերձ:

Պարզվել է, որ նրանք մի ՍՊ ընկերության պահեստի պատուհանի ճաղավանդակը հանելով՝ մտել են պահեստ և գողացել բեռնատարի պահեստամասեր:

Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:


©2020 Լուր ԱյսՕր.