Поиск

ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԲՈՒՅՐԻ ՀԵՏՔԵՐ ԵՆ, ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ. ԵՌԱԲԼՈՒՐԻ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐ


Մենք հայտնել էինք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ «Քարերին յուղ է քսած»,- հավելել էր Սարկիսովը։ Այժմ շարունակում ենք գտնվել Եռաբլուրում։ Քիչ առաջ մեզ հետ զրույցում հավաքարարուհիներից երկուսը նշեցին, որ այսօր ևս սովորականի նման մաքրման աշխատանքներ են արել, ավլել են նաև Ուրֆանյանի և Աբաջյանի շիրմաքարի դիմացի հատվածը, բայց անգամ չեն նկատել շիրմաքարերի լաքաները, գաղափար չունեն երբ է եղել, առավել ևս ով կարող է արած լինել։ Նրանց կարծիքով՝ հավանականություն կա, որ իրականում շիրմաքարին համբույրի հետքեր են, ասացին, որ հիմնականում համբույրից են շիրմաքարերին նման հետքեր հայտնվում։ «Մեր կարծիքով այլ վարկած չկա, սրանք համբույրի հետքեր են, կարծում ենք՝ դիտավորություն չկա այստեղ»,- ասաց հավաքարարուհիներից մեկը։


Ռազմական ոստիկանության աշխատակիցները շարունակում են գտնվել այստեղ, ովքեր փորձում են պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել։