Поиск

Տիգրան Խզմալյանը՝ հակառուսական դիվերսանտ է ՀՀ-ի ներքաղաքական դաշտում


Պուտինյան հանցանքների համար Ռուսաստանում պատատխանատու են նշանակվելու հայկական ազգանուններով մարդիկ։ Դա պատրաստություն է հակահայկական տրամադրությունների եւ հայերի զանգվածային աքսորի, հատկապես Կրասնոդարի, Ստավրոպոլի շրջաններից։ Հետո չասեք՝ չէինք սպասում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը:



Խզմալյանը հանդիսանալով մասնագիտությամբ ամերիկյան գործակալ և ռուսաֆոբ շարունակում է կատարել իր տերերի հրահանգները՝հարվածում է հայ-ռուսական կապերին՝ԱԱԾ-ն ոչինչ չի անում, լռում և հետևում է, վիրավորում է ՌԴ-ի նախագահին՝Նիկոլի թողտվությամբ ու ՀՀ-ի ԱԳՆ-ի ու ԱԱԾ-ի լռության ներքո:


Խզմալյանը հակառուսական դիվերսանտ է ՀՀ ներքաղաքական դաշտում՝նրա հայտարարություններն ազգային անվտանգության սպառնալիք են՝ՌԴ-ում հայերին աքսորելու մասին: ՌԴ-ում բնակվող հայերը՝ՌԴ քաղաքացիներ են և ունեն բոլորին հավասար իրավունքներ, իսկ այնտեղ ազգությամբ հայ աշխատանքային միգրանտները տասնամյակներով աշխատում են և միլիարդավոր դոլարների տրանսֆերտներ են ուղարկում ՀՀ-ում մնացած իրենց ընտանիքներին:


Խզմալյանն իր սադրիչ հայտարարություններով ցանկանում է հարվածել ՌԴ-ում բնակվող հայերին, սրել հայ-ռուսական հարաբերությունները, դրանով իսկ սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը: