Поиск

ԱԱԾ-ն պետք է զբաղվի հայ-ռուսական կապերը խզող գործակալներով


Մեզ համար կարևոր է այն, որ ռուսական իմպերիան այսօր թուլացել է։ ԽՍՀՄ-ը ռուսական իմպերիայի մականուններից մեկն է, հիմա ԵՏՄ կարող է լինել, դրանից առաջ Ռոմանովների դինաստիա էր, կարևորն այն է, որ այն մեզ ազատազրկել է, մեզ վրա բռնացող պետությունը նույնն է՝ Ռուսաստանը՝ իր դաշնակից Թուրքիայի հետ միասին։ Այդ մասին հայտարարել է պետական գործիչ Ազատ Արշակյանը:



ԱԱԾ-ն փնտրում է ռուսական գործակալական ցանց, իսկ ինչ է անում հակառուս, հայ-ռուսական հարաբերությունները վտանգող՝դրանով ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող Ազատ Արշակյանի հանդեպ, ոչինչ՝նա շարունակում է հակառուսական բարբաջանքները, որոնք ֆիքսում են նաև Մոսկվայում և հետո չպետք է զարմանալ, թե ինչու են գրեթե զրոյական մակարդակի հայ-ռուսական կապերը:


Արշակյանը՝ՀՀ-ի անվտանգության թիվ մեկ երաշխավորին, որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանը՝այդ թվում Ազատ Արշակյանի ընտանիքն ու թոռնիկներին, անվանում է բռնացող պետություն և ուրախ է, որ ՌԴ-ն իբր թուլանում է:


Սա է հակառուսական գործակալական ցանցը ՀՀ-ում, ովքեր իրական սպառնալիք են հայ ազգին, բանակին, Արցախի անվտանգությանն ու կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի պատվերները՝սորոսական ԶԼՄ-ների եթերներից: