Поиск

Եվրահանձնաժողովը 400 մլն եվրո կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու ԱՀԿ նախաձեռնության մեջ



Եվրահանձնաժողովը 400 մլն եվրո կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու ԱՀԿ նախաձեռնության մեջ, հաղորդում է Reuters-ը:

ԱՀԿ գործադիր տնօրեն Թեդրո Ադհանոմ Հեբրեյեսուսը եւ Պատվաստանյութերի դաշինքի ղեկավար Սեթ Բերքլին ողջունել են ֆինանսական աջակցությունը:

Ավելի վաղ եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ ֆինանսական աջակցությունը կտրամադրվի երաշխիքների տեսքով: ԵՄ գործադիր իշխանության ներկայացուցիչը չի պարզաբենլ, թե ինչպես կտրվեն այդ երաշխիքները եւ ինչու են դրանք ավելի նախընտրելի , քան կանխիկ ֆինանսավորումը:

Եվրահանձնաժողովը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու հարցով ԵՄ 27 երկրների անունից բանակցություններ է վարում դեղամիջոցների մի քանի արտադրողների հետ  եւ հայտարարել է, որ ԵՄ կառավարությունները չեն կարող գնել պատվաստանյութերը գնումների զուգահեռ սխեմաների միջոցով:  

©2020 Լուր ԱյսՕր.