Поиск

Իմքայլականները պետք է ներողություն խնդրեն հայ ազգից՝ COVID-ի դեմ պայքարը տապալելու համար և հեռանան


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը կարծում է, որ Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատելու համար խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովը քաղաքական ենթատեքստ ունի։



Ըստ պատգամավորի՝ դրանով փորձելու են հարվածել իշխանությանը։


COVID-ի դեմ պայքարը տապալած քաղաքական ուժի ներկայացուցիչը փորձում է քաղաքական ենթատեքստ տեսնել քննիչ հանձնաժողովի մեջ՝տվյալ պատգամավորը չի էլ փորձում՝չունի այդ ազնվությունը հայ ազգից ներողություն խնդրելու, որ իրենց ապաշնորհ կառավարության ու այժմ արձակուրդ վայելող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անգործության արդյունքում ՀՀ-ն թե մահերի, թե հիվանդների թվով աշխարհի ռեկորդակիրներից է:


Ամբողջ ազգը տառապում է COVID-ից, իսկ իշխանությունները կրկին անգամ փորձում են ամեն ինչ բարդել ընդդիմության վրա: Եթե իմքայլականներն ունենային ադեկվատության մի տոկոս, ապա հրաժարական կտային, քանի որ ժողովրդին գցել են այս օրհասական վիճակի մեջ: Այժմ զգացվում են COVID-ի դեռևս առողջապահական հետևանքները, իսկ աշնանն ու ձմռանը՝սոցիալ-տնտեսական հետևանքները: