Поиск

ՀՀ իշխանությունները դեմոգրաֆիային ուղղվելիք գումարները փոշիացրել են պարգևավճարների տեսքով


2020 թավականից հետո, ըստ կանխատեսումների, պետք է ծնունդների թիվը նվազի։ Եվ ոչ միայն ծնունդների, ամուսնություների թիվը ևս, ելնելով օբյեկտիվ պատճառներից, պետք է նվազի, քանի որ ամուսնության տարիք է մտնում նվազ թվով սերունդը։ Վերլուծությունները ցույց էին տալիս, որ մենք նախորդ ժամանակահատվածից ունենք բավական թվով չամուսնացածներ, մարդիկ տարբեր պատճառներով չեն ամուսնացել։ Այդ մասին հայտարարել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:



Մասնագետներն անընդհատ ահազանգում են, որ ՀՀ-ն գտնվում է աղետալի դեմոգրաֆիկ վիճակում, սակայն 2.5 տարի իշխանության գլուխ գտնվող իմքայլական թիմն ոչ մի հստակ ռազմավարություն չի մշակել՝չի հատկացրել տասնյակ միլիոնավոր դոլարներ դեմոգրաֆիան շտկելու համար՝այդ գումարներն ուղղվել են պարգևավճարներին, ԼԳԲՏ քարոզչությանը, ֆեյքերի հազարավոր բանակին կերակրելուն և այլն:


ՀՀ իշխանությունները չունեն հստակ ծրագրեր, թե ինչպես պետք է ՀՀ բնակչության թվաքանակն ավելանա՝միայն Զարեհ Սինանյանն է գտել «ունիկալ» լուծում՝ցանկանում է մահմեդականների և այլ ազգերի բնակեցնել Հայաստանում, որպեսզի մի 30 տարուց Երևանում քայլեն միայն մահմեդականներ և այլազգիներ, իսկ հայերը շարունակեն արտագաղթեն:


Իմքայլականները վատնել են 2.5 տարին ֆեյքերի վրա, այլ ոչ թե ապագա բանակի զինվորների՝ծնելիության խթանմանն ու արտագաղթի դադարեցմանը: