Поиск

Իշխանությունները լռեցնում են քաղաքացիների դժգոհությունը նորանոր տուգանքներով


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված պատժաչափերին ու նոր օրենքին նշել է, որ եթե լրատվականը մարդկանց վիրավորելով ու զրպարտելով է զբաղված, որ մարդիկ առանց հիմքի կաշառք են վերցրել, այս են արել, ուրեմն դա լրատվության մասին չի խոսքը, այլ փողոցային շուկայի։



Իմքայլականները նոր օրենքով ցանկանում են պաշտպանվել ընդդիմության և հասարակության կողմից հնչող սուր քննադատություններից: Չմոռանանք, որ իմքայլականների ֆեյքերն են զրպարտել, վիրավորել, մարդկանց ընտանիքներին անպատվել 2.5 տարի շարունակ՝այժմ իմքայլականները ցանկանում են իրենց իսկ զենքը պահել ընդդիմադիրներին հարվածելու համար, իսկ ընդդիմության վզին փաթաթել նոր, ավելի խիստ օրենքներ:


Եթե ընդդիմադիր գործիչները կամ ցանկացած քաղաքացի դժգոհի պարգևավճարներից կամ այս կամ այն պաշտոնյայի կողմից շքեղ կյանք վարելուց, ապա նրան կարող են մեղադրել զրպարտության մեջ: Չկան որևէ կոնկրետ չափանիշներ՝ցանկացած քննադատող հայտարարություն իշխանության հասցեին կարող է մարդուն ենթարկել պատասխանատվության, որը հասնում է մի քանի միլիոնի: Հաշվի առնելով ՀՀ-ի սոցիալական վիճակն ու մարդկանց ցածր աշխատավարձերը քաղաքացիները մի քանի անգամ լավ կմտածեն իրենց կարծիքն արտահայելուց առաջ: Այսինքն, այդ նոր օրենքը՝քաղաքացիների դժգոհությունը մարելու տեխնոլոգիա է, նաև հարված մամուլի ազատությանն ու ազատ խոսքին: Այդ արժեքներին, որոնց համար իբր պայքարում են ՀՀ այսօրվա իշխանությունները: Նրանց գործն ու խոսքը իրարից 180 աստիճանով տարբերվում են: