Поиск

ՀՀ տնտեսությունը գահավիժում է, իսկ Փաշինյանը խորոված է պատրաստում


Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 4 %-ով՝ կանխատեսված 3,5 %-ի փոխարեն: Այդ մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկը:



Միջազգային հեղինակավոր կենտրոնները ՀՀ-ի տնտեսական անկման մասին են ահազանգում, իսկ տնտեսության համար պատասխանատու անձինք՝Նիկոլ Փաշինյանն երեխաների համար խորոված է պատրաստում, իսկ Տիգրան Ավինյանն ընդհանրապես արձակուրդում է: Այդպիսի խեղկատակ իշխանություններ ՀՀ-ն իր պատմության ընթացքում երբեք չի ունեցել:


Տնտեսությունն ու ժողովուրդը թողնվել են բախտի քմահաճույքին՝իմքայլականները ձեռքերը լվացել են, ժողովուրդը կամ պետք է ինքն ապահովի իր ապագան՝Նիկոլի ասած հաղթահարի աղքատությունը սեփական գլխում կամ արտագաղթի՝այլ ելք այս սորոսական իշխանությունները հայ ազգին չեն թողել:

Ստեղծված իրավիճակից միակ փրկությունն ընդդիմության համախմբումն է՝ Փաշինյանին օր առաջ հեռացնելու ու օրհասական վիճակից երկիրը փրկելու համար: