Поиск

Իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը 2018թ.-ին «շատ միամիտ էր»


ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը գունավոր չէ՝այն որևէ արտաքին ազդակ չի ունեցել և որևէ աշխարհաքաղաքական զարգացումների ՀՀ-ում չի բերել: Այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։



Ամբողջ կյանքում արևմտյան կազմակերպություններում աշխատած Ենգիբարյանն՝ի տարբերությունը լեգենդար ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի, այժմ «քաղաքական ծաղրածուի» դերակատարում է ստանձնում և միամտաբար նշում, որ ՀՀ-ում 2018թ.-ին գունավոր հեղափոխություն տեղի չի ունեցել:


Նրան պետք է հուշել, որ 2018թ.-ի գունավոր հեղաշրջումը մի քանի տարի նախապատրաստել են ԱՄՆ-ի դեսպանատունը, նրանց հատուկ ծառայությունները՝Սորոսի հիմնադրամի ֆինանսական ու կազմակերպչական հովանավորչությամբ: Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, նույն ձեռագիրը նաև այժմ Բելառուսում:


Այս գունավոր հեղաշրջումը կյանքի են կոչել Սորոսն ու ԱՄՆ-ն՝կամ Արևմուտքը, ամեն մեկն իր մասնաբաժնով, այլ ոչ թե պարապների քայլող թիմը Գյումրիից, որոնց թվում Ենգիբարյանը:


ՀՀ-ում հակառուսական ուժեր են եկել իշխանության, որոնք փուլ առ փուլ կազմաքանդելու են ՀՀ-ՌԴ ռազմավարական կապերն ու ՀՀ-ում կյանքի կոչեն ԼԳԲՏ քարոզ, ազգագործան, արժեքները խեղաթյուրող քաղաքականություն, իսկ Ենգիբարյանը կոճակ է սեղմելու ԱԺ-ում, քանի որ նրան վերևից ասելու են, երբ սեղմի և դեմքի ինչպիսի արտահայտությամբ:

©2020 Լուր ԱյսՕր.