Поиск

ԼՀԿ-ն՝Փաշինյանի «գրպանային ընդդիմություն»


ՀՀ-ում իշխանափոխություն կլինի 2023 թ-ին. արտահերթ ընտրություններ մեր օրակարգում չկա: Այդ մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան»(ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:



Մարուքյանն, ով Փաշինյանի համար ընդդիմություն է խաղում ԱԺ-ում ու ժամանակ առ ժամանակ թեթև քննադատում է նիկոլականներին, հայտարարում է, որ իրենք չեն պահանջում իշխանությունների հրաժարականն ու գնում են 2023թ.-ի հերթական ընտրություններին: Այլ բան կեղծ ընդդիմությունից ակնկալել պետք չէր:


ԼՀԿ-ն չի միանում արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության օրակարգին՝Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացում, իսկ դա նշանակում է, որ ԼՀԿ տեղավորվել է իմքայլականների հետ նույն խրամատում: Ժողովուրդը նրանց ու իմքայլականներին հեռացնելու է քաղաքական ասպարեզից, քանի որ գրպանային ընդդիմությունն ավելի վատ երևույթ է, քան ֆեյքը:

©2020 Լուր ԱյսՕր.