Поиск

Տիգրան Ավինյանը «պատսպարվել» է Փաշինյանին թիկունքում՝տնտեսության մասին սուր հարցերից խուսափելով



Ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երևանի սրտում: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Կոնդ թաղամասին:



ՀՀ տնտեսության համար կարևոր պատասխանատուներից մեկը՝Տիգրան Ավինյանը պատսպարվել է Նիկոլ Փաշինյանի անհաջողությունների հետևում, չնայած նա է ի պաշտոնե պատասխանատու տնտեսության համար: Սակայն 2.5 տարի շարունակ հայկական տնտեսությունը գահավիժում է անդունդը, իսկ Ավինյանը ժամանակ առ ժամանակ ԶԼՄ-ներում ինչ-որ «խորիմաստ» մտքեր է ասում ու կրկին անցնում ընդհատակ:


Ընդդիմության և հասարակության քննադատությունների թիրախում մշտապես գտնվում է Նիկոլ Փաշինյանը, իսկ Ավինյանն այսպես ասած մի կողմ քաշված է՝իբր նա իմքայլական թիմից չէ կամ տնտեսական խայտառակ վիճակի համար ինքը պատասխանատու չէ:


Ավինյանին թե հասարակությունը, թե մամուլը պետք է հարցեր տան՝ինչու է ՀՀ-ն այսօր այսպիսի խայտառակ ցուցանիշներ, հակառեկորդներ սահմանում COVID-ի դեմ պայքարում, հայ-ռուսական հարաբերությունները ինչու են այդքան լարված՝հասկացանք Ավինյանն ԱՄՆ-ի կադրն է, սակայն ի պաշտոնե նաև ՀՀ փոխվարչապետ է, այլ ոչ թե Մադագասկարի: Բոլոր սուր հարցերի հասցեատերը դառնում է Փաշինյանն, իսկ թիմն ու թիմի առանցքային դեմքերից ոմանք կարծում են, եթե ժողովուրդը նրանց անունը չի տալիս, ուրեմն նրանք կարող են այսպես ասած պլստալ՝չի ստացվելու: