Поиск

ՊՆ-ն՝հայ-ռուսական կապերի ջատագով, իսկ իմքայլականներն ու Սորոսը՝ռուսաֆոբ


ՀՀ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը Մոսկվայում հանդիպել են իրենց ռուսաստանցի գործընկերներին ու քննարկել հայ-ռուսական ռազմական կապերն ու հետագա համագործակցությունը:



ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն ու ուրախալի է, որ ի տարբերություն իմքայլական, սորոսական գործակալական, հակառուսական ցանցի, ՀՀ բանակն ու ուժայինները հասկանում են ՌԴ-ի կարևորությունն անվտանգային առումներով:


ՀՀ-ում ստեղծվել է աբսուրդային իրավիճակ՝ՊՆ-ն հայ-ռուսական հարաբերությունների խորացման ջատագովն է, իսկ իմքայլական, սորոսական պատգամավորներն ու նախարարները՝ոչ: Սորոսի հիմնադրամն ու նրան կցված մի շարք ուժեր և ԶԼՄ-ներ անընդհատ քննադատում են ՌԴ-ին, ռուսաֆոբ տրամադրություններ են տարածում՝դրանով հարվածելով առաջին հերթին ՀՀ բանակին ու ՀՀ-Արցախ անվտանգությանը:


Մոսկվան շարունակում է ՀՀ-ին դիտարկել ռազմավարական դաշնակից, քանի որ հասկանում է՝այսօրվա իշխանությունները ժամանակավոր են, իսկ հայ-ռուսական կապերն ունեն դարերի պատմություն և դեռ ունենալու են լավ օրեր: